Հարցեր և առաջադրանքներ

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա
այդ հեքիաթն էր պատմում եւ այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք
արել: Հեքիաթը որսորդների մասին էր եւ այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից
թուլանում էր:
Ահա այդ հեքիաթը:
Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի
պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում,
մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ:
Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ
է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն
տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:
Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

  • Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ
    եք, գնանք այնտեղ:
    Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը
    դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:
    Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում. «Ա՜յ մարդ, դուռը
    բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:
    Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է
    լինում, որ մինչեւ գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:
  • Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:
    71
  • Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ
    չունենք:
  • Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ
    մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ,
    նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն,
    մսաջուրը կմնա:
    Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, եւ դա
    շատ զվարճալի էր:
    Հարցեր եւ առաջադրանքներ
  1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
    բացատրի՛ր:
    Շվարել-մոլորվել
  2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:
    Հայր Բոնամիի հեքիաթը երկու որսորդների մասին էր։
  3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու
    արտահայտություններով:
    Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր:

Հայր բոնամի մի ծիծաղելի պատմվացք գիտեր։

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդները շփոթված կանգնել էին դղյակի մոտ։

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

  1. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել: Հայր Բոնամին շատ երկար մազեր ուներ, նա ցացրահասակ էր,
  2. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը: Սուտլիկ որսկանը կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը, նա կգնար Ֆրանսիա և կգոռգռար հայր Բոնամիի հեքիաթի վրա։
  3. Հորինի՛ր.
    Լինում է, բայց չի լինում …

Լինում է, բայց չի լինում մի տղա է լինում, բայց չի լինում։ Էս տղան տղա չէր լինում աղջիկ էր լինում աղջիկը գնում է հանդերձարան, բայց նա չեր գնում։ նա հադերձարանում տեսավ բայց չտեսավ մի սիրուն բայց տգեղ շոր տեսավ նա հաքավ բայց չհաքավ և միանքամից սկսեց թռչել բայց չթռավ։ Նա մի օր լիքը մարդ փրկեց։ Նա մի օրում կարողացավ փրկել 360478 մարդ և սպանեց 270000 մարդ։ ԵՎ նրան տարան որպես ամենա լավ հերոսներից և չարագործներից մեկը և նրան տալիս են որպես ամենա լավ հերոսներից մեկը և ամենա լավ չարագործ մարդ տալիս են 3000000 դոլար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *