Դինոզավր Մաքսը և աղջիկ Էմիլին

Լինում է չի լինում մի աղջիկ։ Նրա անունը Էմիլի էր։ Էմիլին տանը դինոզավր էր պահում։ Դինոզավրի անունը Մաքս է լինում։ Մի օր Էմիլիի տուն գողեր են մտնում։ Մաքսը քնած է լինում։ Գողը ուզում է գնալ և գողանալ Էմիլիի գանձերը, բայց երբ ոտքը դնում է հատակին, ճռճռոց է գալիս և Մաքսը զարթնում է և քշում է գողերին։ Բայց դու մի ասա Էմիլին գիտեր, որ այդ օրը նրա իրերը կգողանան և նա պատրաստ էր գողերի գալուն։ Էմիլին մանր-մանր ասեղներ էր դրել դռան վրա։ Գողերը այնքան արագ էին վազում, որ սայթակեցին և խրվեցին ասեղների մեջ և ծվծվալով փախան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *